11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ռուսաստանն ու Հայաստանը համատեղ հակաօդային պաշտպանության համակարգ կստեղծեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է կայացրել ստորագրել Կովկասում Հայաստանի հետ համատեղ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի ստեղծման մասին, գրում է РИА Новости-ն։

Փաստաթղթում մասնավորապես ասվում է․ «Ընդունել ՌԴ կառավարության առաջարկությունը՝ ստորագրել համաձայնագիր ՌԴ-ի ու Հայաստանի Հանրապետության միջև հավաքական անվտանգության Կովկասյան շրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին:

Հանձնարարել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը Ռուսաստանի ԱԳՆ-ի մասնակցությամբ անցկացնել բանակցություններ հայկական կողմի հետ՝ համաձայնություն ձեռք բերելու ՌԴ-ի անունից տորագրել վերոնշյալ համաձայնագիրը՝ թույլ տալով այն ներառել նախագծում, որը հավանության է արժանացել կառավարության կողմից, փոփոխություններ, որոնք սկզբունքային բնույթ չեն կրում»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ