23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կառավարությունն առաջարկում է ազատել հարկերից

Կառավարությունն առաջարկում է պետական հարկերից ազատել Հայաստանում զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ զբաղվող ձեռնարկատերերին: Ազգային ժողովը քննարկում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը հիշեցրեց, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից Հայաստանում ներդրվեց ընտանեկան ձեռնարկատիրության համակարգը, ինչը նշանակում էր, որ ընտանիքի մեկ կամ մի քանի անդամի կողմից իրականացվող գործունեությունն առանց այլ վարձու աշխատանքի օգտագործման համարվեց ընտանեկան ձեռնարկատիրություն, իսկ ընտանեկան ձեռնարկատիրության բոլոր սուբյեկտներն ազատվեցին բոլոր տեսակի պետական հարկերից:

Վախթանգ Միրումյանը մանրամասնեց, որ զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցման գործունեությամբ զբաղվողները պետական հարկեր են վճարում, իսկ նախագծով առաջարկվում է նրանց ազատել հարկերից, եթե այդ ծառայություններն իրականացնում են բացառապես ընտանիքի անդամները:

Փոխնախարարի խոսքով` վիճակագրությունը ցույց է տալիս, որ հյուրանոցային ծառայություններ մատուցող զբոսաշրջային տներ կան հանրապետության տարբեր մարզերում՝ Վանաձորում, Եղեգնաձորում, Դիլիջանում, Իջևանում: «Այդպիսի 21 տնտեսվարող սուբյեկտ է գործում այս պահին, որոնք գործում են արտոնագրային վճարի դաշտում: Թվաքանակի սահմանափակություն պայմանավորված է այն հանգամանքով, որ այսօր նրանք հիմնականում արտանագիր են ստանում միայն սեզոնային ամիսներին: Եվ սա էլ պատճառներից մեկն է. մենք որոշել ենք նրանց ազատել հարկերից, ինչը հնարավորություն կտա նրանց աշխատել ոչ միայն սեզոնային ամիսներին, այլ ողջ տարվա ընթացքում»,- ասաց Միրումյանը:

Փոխնախարարը ևս մեկ անգամ ընդգծեց, որ առաջարկվող փոփոխությունը վերաբերում է միայն այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են բացառապես ընտանիքի անդամների միջոցով: «Քանակական սահմանափակումներ չկան: Կլինեն ընտանիքի 3 անդամ, թե 7, որևէ նշանակություն չունի: Եթե դա ընտանեկան ձեռնարկատիրություն է, ապա քանականան սահմանափակումներ չեն աշխատում»,- մանրամասնեց Վախթանգ Միրումյանը: Սահմանափակումներ չկան նաև տարածքի առումով: Փոխնախարարը հստակեցրեց, որ եթե նման հյուրանոցային տներ կլինեն նաև Երևանում, ապա դրանք ևս հնարավորություն կունենան օգտվել այն հնարավորություններից, որոնք տրվում են առաջարկվող օրենսդրական նախաձեռնությամբ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ