24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եզդիների «այո»-ն

«Նոր Սահմանադրության նախագիծը մեկ քայլ առաջ է, իր մեջ առաջընթաց է պարունակում»,- «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. Իշխանությունների տարանջատումը և հակակշռումը ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծում» թեմայով քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում  ասաց «Միդիա-Շանգալ» եզդիական միավորում ՀԿ-ի խորհրդի նախագահ Ամո Շարոյանը:

«Խորհրդարանական կառավարման ձևին անցնելը, ինչպես նաև դատական ատյաններին տրվող լիազորությունները, ազգային փոքրամասնություններին տրվող հնարավորությունները մեկ քայլ առաջ են»,- նշեց  Շարոյանը:

Ամո Շարոյանն խոսքով՝ Սահմանադրության 89-րդ հոդվածի երկրորդ կետը, ընտրական օրեսնգրքի համաձայն, նախատեսում է Ազգային ժողովում ազգային փոքրամասնությունների ներկայություն, ինչը, ըստ բանախոսի, շատ ճիշտ որոշում էր:

«Սահմանադրությունը հնարավորություն է տալիս, որ ազգային փոքրամասնությունները նույնպես մասնակցեն օրենսդիր մարմնի, ինպես նաև իշանության այլ մարմինների աշխատանքներում: Սա, առաջին հերթին, խոսում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունները երբեք չեն անտեսվում»,- ընդգծեց Ամո Շարոյանը:

Շարոյանը տեղեկացրեց, որ իրենք իրենց պատրաստակամությունն են հայտնում միանալու բոլոր այն քաղաքական ու հասարակական կազմակերպություններին, որոնք «այո» կասեն սահմանադրական փոփոխություններին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ