23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Երկու միլիոն

Դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանը, ով հանդիսատեսին հայտնի է հիմնականում սերիալներում կերտած իր դերերով, վթարի է ենթարկվել և այժմ գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ում: Այս լուրը Henaran.am-ի հետ զրույցում հասատատեց «Էրեբունի» ԲԿ-ի մամուլի Խոսնակ Շուշան Հունանյանը:

Հոկտեմբեր 27-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի ժամանակ մեքենայում բացի Ջուլիայից նաև այլ մարդիկ են եղել, սակայն տուժել է միայն դերսանուհին, ով շուրջ 200 մետր ձորն է գլորվել:

«Վրաստանից եկել հասել եմ Հայաստան, որ աղջկաս կողքին լինեմ, տեսնենք՝ ինչ ենք անում: Ջուլիային սկզբից Գյումրիի հիվանդանոցներից մեկում են հոսպիտալացրել, հետո նոր ապա տեղափոխել «Էրեբունու» հիվանդանոց: Այժմ աղջիկս հիվանդասենյակում է: Նրան դեռ չեն վիրահատել՝ դրամական միջոցների բացակայության պատճառով»,- պատմեց տիկին Լաուրան՝ դերասանուհու մայրը:

Մայրը նշեց, որ դուստրը բազմաթիվ կոտրվածքներ ունի՝ ոտքի մատերն են կոտրված, ողնաշարն է վնասված, սակայն ամենակարևոր վիրահատությունը ողնաշարի հետ է կապված:

«Ողնաշարի վիրահատության համար պետք է երկաթյա դետալ գնեն, որ վիրաբույժները կարողանան վիրահատել և այն տեղադրել ողնաշարի մեջ: Դետալի գինը մոտ երկու միլիոն դրամ է, որը վաճառում են միայն հատուկ կազամակերպություններ, հետևաբար վիրահատության ձգձումը կախված չէ «Էրեբունի» ԲԿ-ից: Վիրահատության գինը 400 հազար դրամ է, որը ԲԿ-ն պատրաստ է ստանալ նաև վիրահատությունից հետո, երբ կլուծվեն ԱՊՊԱ-ի հետ կապված հարցերը»,- նշեց «Էրեբունի» ԲԿ-ի մամուլի խոսնակը:

Դերասանուհու մայրը նշեց, որ աղջկա վիրահատությունը օրհասական է, և ինչքան շուտ լուծվի այդ հարցը, այնքան ավելի լավ. «Ես ու ամուսինս թոշակառու մարդիկ ենք, և չունենք այնքան գումար, որ հոգանք հիվանդանոցի բոլոր ծախսերը: Հենց դրա համար հաշվեհամար ենք բացել, որ բոլոր ցանկացողները գումար փոխանցեն և կարողանանք օգնել աղջկաս»:

Տիկին Լաուրան հայտնեց նաև, որ ավտոմեքենան գրանցված է եղել «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունում, որի մասնագետները գնահատել են վթարի և, առհասարակ, վնասի չափն ու ասել, որ եթե ներկայացնեն պահանջած բոլորը փաստաթղթերը, ապա կկարողանան գրեթե 3 միլիոն դրամ գումար ստանալ՝ բուժման և այլ ծախսերի համար:

«Վթարի մասնակից մյուս կողմը՝ մեղավորները, Վրաստանի քաղաքացիներ են, և հիմա սպասում ենք նրանց , որ բոլոր փաստաթղթերն ուղարկեն: Եթե ուղարկեն, ապա կկարողանանք փոխհատուցում ստանալ»,- եզրափակեց տիկին Լաուրան:

Henaran.am-ը փորձեց կապ հաստատել նաև «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագարական ընկերության հետ՝ դեպքի մասին մարմամասները ճշտելու և խնդիրը համակողմանիորեն ներկայացնելու համար, սակայն ընկերության աշխատակիցները, մեկը մյուսին հղում կատարելով, այդպես էլ հստակ որևէ բան չնշեցին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ