24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ղարաբաղի բյուջեն բուռն է քննարկվում. Չորրորդ ինքնիշխանություն

ԼՂՀ ԱԺ երեկվա լիագումար նիստում շարունակվել են “ԼՂՀ 2013 թ. պետական բյուջեի մասին” օրենքի նախագծի եւ բյուջետային փաթեթում ներառված օրինագծերի` նախորդ նիստում ընդմիջված քննարկամները եւ տեղի է ունեցել քվեարկություն: ԼՂՀ ԱԺ` ՀՅԴ խմբակցության նախկին անդամներ, պատգամավորներ Վիտալի Բալասանյանը (ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու) ու Վահան Բադասյանը դեմ են քվեարկեյ բյուջեի նախագծին:

“Չորրորդ ինքնիշխանություն”-ը հիշեցնում է, որ Վիտալի Բալասանյանը ՀՅԴ խմբակցությունից հեռացվել էր նախագահական ընտրություններում առաջադրվելու համար, Բադասյանն էլ հեռացվել էր Բալասանյանին սատարելու համար: ՀՅԴ-ն սատարել էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Իսկ երեկվա նիստում պագամավոր Բադասյանն իր ելույթով հիմնավորել է, թե ինչու են իրենք դեմ քվեարկել բյուջեին, մասնավորապես, նշել է, որ սոցիալական մասը անբավարար է, ներկայացվող հարկային փաթեթը, երբ ճգնաժամային պայմաններում հարկերի կրկնակի բարձրացում է տեղի ունենում, կխոչրնդոտի փոքր եւ միջին բիզնեսի գարգացմանը: Հավելել է, որ գյուղատնտեսության բնագավառում տրվող արտոնյալ վարկերր ճիշտ ձեւով չեն տրվում, հատկապես իրատեսական չեն նշանակված ժամկետները եւ այդ ժամկետներում վաղաժամ գանձվող տոկոսները:

“Այս տարվա բյուջեում նույնպես բացակայում է վերաբնակեցման քաղաքականությունը: Գտնում եմ, որ այս քաղաքականությունը, որպես ռազմավարություն, շատ կարեւոր է մեր երկրի համար ազգային անվտանգության տեսանկյունից: Ղարաբաղյան հիմնահարցի ուծումը կապված է ազատագրված տարածքների խիզախորեն բնակեցումից այն ոգով, ինչ ոգով դրանք ազատագրվել են”,- հայտարարել է Բադասյանը: Նա նաեւ նշել է, որ քիչ է նաեւ բյուջեի եկամուտների մասը: “Եկամուտները կարող էին համալրվել երկրի ընդերքի եւ բնական մյուս հարստությունների հաշվին, սակայն այսօր մեր երկրում ընդերքը, որ հանդիսանում է Արցախի ժոդովրդի սեփականությունը, անխնա շահագործվում է մեզ հայտնի կամ անհայտ անձանց կողմից:

Ընդերքր հարկավոր է օգտագործել խնայողաբար` այն ծառայեցնելով տնտեսության զարգացմանը: Հանքարդյունաբերության ոլորտի հարկումը բավականին ցածր է, ոլորտից հիմնական շահույթր ստանում է հանքարդյունաբերողը, ոչ թե դրա իրական տերը` ժոդովուրդը”,- հայտարարել է պատգամավորը հավելելով, որ ինքը պահանջում է այս ամենի կապակցությամբ հետագայում կազմակերպել խորհրդարանական լսումներ, քննարկումներ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ