09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Սուրբ ծննդյան գիշերն ԱՄՆ-ում միանգամից 15 տորնադո է մոլեգնել /վիդեո/

Սուրբ ծննդյան գիշերը ԱՄՆ-ի հարավային նահանգներում շուրջ 15 տորնադոներ են մոլեգնել` ավելի քան 100 հազար մարդկանց թողնելով առանց էլեկտրականության, հաղորդում է “ABCnews”-ը:

Տորնադոները վնասել են բազմաթիվ տներ, ծառեր են տապալել, էլեկտրահաղորդակցման լարեր են վնասել: Հատկապես մեծ վնաս է հասցվել Տեքսաս, Արկանզաս, Օկլահոմա, Միսիսիպի, Լուիզիանա եւ Ալաբամա նահանգներին:

Զոհերի թիվը դեռեւս ճշտված չէ: Ըստ “Reuters”-ի մահացել է 2 մարդ, ըստ “Associated Press”-ի` 3:

Տորնադոները նաեւ վթարների պատճառ են դարձել: Օկլահոմա նահանգում 21 մեքենաներ բախվել են իրար: Օդանավակայաններում շուրջ 180 չվերթներ են հետաձգվել: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն` մրրիկը կշարունակվի եւս մի քանի օր:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ