08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

 Տուժածներից 5-ն են ստացիոնար բուժում ստանում

Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժածներից, առավոտյան 10-ի դրությամբ, 5-ն են բուժում ստանում ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը:

Նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը` թեթև:

Նշենք, որ  Տուլայի բժշկական հաստատություններում բուժումը շարունակում են 12 վիրավոր։ Նրանք հիվանդանոցներում կմնան այնքան ժամանակ, մինչև  առողջական վիճակով պայմանավորված հնարավոր կլինի տեղափոխվել Հայաստան:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ