28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վիրավորները կտեղափոխվեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորված 8 քաղաքացիները ինքնաթիռից շտապ օգնության մեքենաներով կտեղափոխվեն ՀՀ առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոն: Ուղևորների և թեթև վիրավորների դիմավորումը կկատարվի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարի զոհերի աճյունները Երևան կտեղափոխվեն այսօր՝ նոյեմբերի 5-ին, հատուկ չվերթով: Երևան ուղևորվող ինքնաթիռի թռիչքը Մոսկվայից նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 17.00-ին: Ինքնաթիռի վայրէջքը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նախատեսվում է Երևանի ժամանակով ժամը 20.00-ի սահմաններում: Նույն ինքնաթիռով Երևան կտեղափոխվեն նաև վթարից վիրավորված 32 այն քաղաքացիները, որոնց առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ թույլ է տալիս մեկնել։

Տուլայի բժշկական հաստատություններում կշարունակեն բուժում ստանալ 12 վիրավորներ։ Նրանք հիվանդանոցներում կմնան այնքան ժամանակ, մինչև նրանց առողջական վիճակը ևս թույլ կտա տեղափոխվել Հայաստան:

Վթարի զոհերի աճյունները դուրս կբերվեն «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրից:

Աճյունների տեղափոխումը կկազմակերպվի ՀՀ առողջապահության նախարարության կողմից: Աճյունները կտեղափոխվեն ՀՀ դատաբժշկական կենտրոն (հասցե՝ Երևան, Մխիթար Հերացու 5/1), որտեղից վաղը՝ նոյեմբերի 6-ին` ժամը 10.00-ից դիակները կհանձնվեն հարազատներին։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից կտրամադրվեն մեքենաներ, որոնք ուղևորներին և թեթև վիրավորներին կհասցնեն մինչև իրենց բնակավայրերը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ