23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ավտոբուսի վարորդը քնել է ղեկին․ ՌԴ ՆԳՆ

Տուլայի շրջանում Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարը տեղի է ունեցել վարորդի՝ ղեկին քնելու պատճառով։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ՆԳ փոխնախարար, քննչական դեպարտամենտի պետ Ալեքսանդր Սավենկովը։

«Տուլայի մարզում Հայաստանի Հանրապետություն ուղեւորվող ավտոբուսի մեծ վթարը տեղի է ունեցել նույն պատճառով. վարորդը պարզապես քնել էր ղեկին»,- ասել է նա, գրում է ТАСС-ը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով  բազմաթիվ տուժածներ կան, զոհվել է 8 մարդ։

Վթարի հետ կապված դատական գործ է հարուցվել «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Դատական գործ է հարուցված նաեւ Հայաստանում։ Նախնական տվյալների համաձայն, վարորդը ղեկին քնել է։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ