Սիրիացի ապստամբների դեմ առաջին անգամ քիմիական զենք է կիրառվել
Սիրիական հակամարտության ողջ ընթացքում առաջին անգամ ապստամբների դեմ քիմիական զենք է կիրառվել: Չնայած Ռուսաստանը դրան չի հավատում:Ռուսական ԱԳՆ-ը հերքել է այդ լուրը, հաղորդում է “Интерфакс”-ը:
Հոմս քաղաքի ակտիվիստները հայտարարել են, որ սիրիացի զինվորներն իրենց դեմ թունավոր գազ են օգտագործել, բացի այդ, նրանք հայտնել են, որ կառավարական զորքերն իրենց վրա ռումբեր են նետել, որոնք թունավորող նյութեր են պարունակում:
Մասնավորապես օգտագործվել է թունավոր գազ, որը վնասում է օրգանիզմի շնչառական ուղիները: Գազից խողդվել է 6 մարդ: