22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայկական պատվիրակությունը դիմել է ԵԽԽՎ քաղաքական կոմիտեին՝ քննարկելու Ռոբերտ Ուոլտերի Ադրբեջանում կատարած տնտեսական ներդրումային նախաձեռնությունների հարցը.

Այսօր Փարիզում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում քննարկվեց Ռոբերտ Ուոլտերի հայտնի խնդրահարույց զեկույցը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման վերաբերյալ: 24 կողմ, 16 դեմ ձայներով հանձնաժողովը զեկույցն ընդունեց՝ մերժելով հայկական պատվիրակության առաջարկը՝ հետաձգել զեկույցի քննարկումը և նոր զեկուցող նշանակել, որ կլինի ավելի անաչառ ու չեզոք և կհամապատասխանի ԵԽԽՎ կանոնակարգով զեկուցողներին ներկայացվող պահանջներին:

ԵԽԽՎ-ում Աժ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Իրատես դե ֆակտո կայքին Փարիզից հաղորդել է, որ հայկական պատվիրակությունը դիմել էր ԵԽԽՎ քաղաքական կոմիտեին՝ քննարկելու Ռոբերտ Ուոլտերի և նրա տիկնոջ Ադրբեջանում կատարած տնտեսական ներդրումային նախաձեռնությունների հարցը:

՛՛Մենք և մեզ հետ միասին բավական թվով պատգամավորներ համարում ենք, որ դա զեկուցողների մասին ԵԽԽՎ կոդեքսի խախտում է: Ժամանակին, երբ Ռոբերտ Ուոլտերը նշանակվել էր զեկուցող, այդ փաստը թաքցրել էր, հայտարարություն անելով, որ շահերի բախում չունի: Մենք համարում ենք, որ սա խնդիր է, որ իրավական քննարկման պետք է արժանանա ԵԽԽՎ կանոնակարգի հանձնաժողովում և անընդունելի է էթիկական իմաստով: Բազմաթիվ պատգամավորներ՝ շվեյցարացիներ, ֆրանսիացիներ, իտալացիներ և այլ երկրների ներկայացուցիչներ, կիսում են մեր տեսակետները և մտահոգությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Շեշտվեց նաև այն փաստը, որ զեկուցողը ամեն գնով աշխատեց չայցելել Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակն ուսումնասիրելու համար և ներկայացրեց միակողմանի, կանխակալ զեկույց, որը բացարձակապես չի արտացոլում իրավիճակը, բայց արտացոլում է Ադրբեջանի պատվերը և այն բոլոր խնդիրները, որ քսանամյա դիմակայության ընթացքում Ադրբեջանը ցանկացել ու չի կարողացել լուծել՛՛:

Հ.Գ.

,,Փաստորեն ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի հերթական նիստը Փարիզում հերթական անգամ վկայեց եվրոպական այս կառույցի բացարձակ դեգրադացիան և պատվիրակների գերակշիռ մասի անտարբերությունը իրենց առաքելության նկատմամբ, երբ առաջնորդվում են կանխակալ ու ակնհայտորեն վարձավճարված ՛՛տեսակետներ՛՛ ունենալու ցանկությամբ՝ չմտածելով զեկույցի բովանդակության՝ ոչ իրականությանը համապատասխանության, ոչ հետևանքների մասին և գործում են Բաքվից ստացված պատվերի շրջանակներում: Եթե նախկինում հայկական մամուլն էր գրում, որ ԵԽԽՎ-ն նմանվել է Միլի միջլիսին, հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը նիստում հայտարարեց, որ ԵԽԽՎ-ն արդեն այն կազմակերպությունը չէ, որին անդամակցել է Հայաստանի Հանրապետությունը և իրենից ներկայացնում է Միլի մեջլիսի ընդարձակ տարբերակը: ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի որոշումը նշանակում է, որ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում հարցը մտնելու է օրակարգ և ևս մեկ անգամ քննարկվելու է՝ տոտալ զորակոչ հայտարարելով թուրք-ադրբեջանական արեալի երկրների պատվիրակների համար ամբողջ Եվրոպայով մեկ, որպեսզի Բաքուն կարողանա ասել, որ Հայաստանը ագրեսոր է, իսկ ինքը՝ այդքան տնտեսապես հզոր, սպառազինված ու քաջ՝ հայերի զոհն է: Իսկապես արժի զոհի այդ կերպարի համար զոհել նավթադոլարներ, պարզապես նավթն էժանացել է ու վաճառվող եվրոպացիների գինն էլ ընկնելու է,, , – գրում է կայքը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ