08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Անհայտ անձը անկանոն կրակ է բացել քաղաքացիների վրա

Ստամբուլի Սարըյեր թաղամասում քաղաքացին անկանոն կրակ է բացել ու 5 հոգու հրազենային վնասվածք հասցրել, գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի ` Սարըյերում վեճ է ծագել մոտոցիկլետի վարորդի  և տեղացիների միջև: Սարըյերցի մի քանի տղամարդ ծեծի են ենթարկել մոտոցիկլետիստին, ինչից հետո վերջինս զենք է բերել և անկանոն կրակ բացել քաղաքացիների վրա ու փախուստի դիմել:

Միջադեպի հետևանքով վիրավորվել է 5 հոգի, 2-ը` կին: Վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց: Ոստիկանությունը լայնածավալ աշխատանքներ է իրականացնում` կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ :

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ