08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Սպիտակ տունն արձագանքել է Թուրքիայում անցկացված ընտրություններին

ԱՄՆ Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էռնեսթն անդրադարձել է նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ինչպես փոխանցում է թուրքական «mynet» լրատվակայքը,  Էռնեսթը նշել է, որ իրենք անհամբեր սպասում են Թուրքիայի նոր կառավարության ձևավորմանը և գործունեւությանը, գրում է Ermenihaber.am-ը:

Բացի դրանից, նա իր անհանգստությունն է հայտնել, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր թերթերի, լրագրողների, ինչպես նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ  իրականացվել  է ճնշումներ գործադրելու և ահաբեկելու քաղաքականություն:

Խոսնակը նաև հավելել է, որ իրենց  մտահոգում է Թուրքիայում խոսքի ազատության, մամուլի ազատության հետ կապված իրավիճակը:

«Թուրքիայի պաշտոնյաներին շարունակում ենք կոչ անել հավատարիմ մնալ ժողովրդավարության համամարդկային արժեքներին»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ