26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պետք է Ադրբեջանի հետ լեզու գտնենք, որ թռիչքը կայանա.Դմիտրի Աթբաշյան/վիդեո/

Վաղ թե ուշ Ստեփանակերտի օդանավակայանը շահագործվելու է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը:

«Թռիչքներ վաղ թե ուշ կլինեն, բայց երբ շահագործման կհանձնվի օդանավակայանը չեմ կարող ասել,դա  քաղաքական հարց է։ Քաղաքական գործիչներն ավելի լավ գիտեն, թե ինչու հիմա թռիչքներ չեն իրականացվում։   2010 թ.-ի մայիսի 9-ին մենք պատրաստվել էինք՝ թռիչք իրականացնելու։ Մենք լրիվ պատրաստ էինք ու անձնակազմը ստորագրությունները դեսպետչերի մոտ թողել էր: Մենք ցուցակներն էինք կազմել արդեն, թե ովքեր են թռչելու։ Վերջին պահին մեզ ասացին, որ թռիչքը չի կայանա, նախագահն էլ դեռ ճանապարհին էր, որ չեղյալ հայտարարեցին թռիչքը»,- ասաց Դմիտրի Աթբաշյանը։

Լրագրողների հարցին, թե քաղաքական հարցը Ադրբեջանի հետ լարվածությանն է առնչվում՝ Աթբաշյանը ասաց.«Պետք է Ադրբեջանի հետ լեզու գտնենք, որ թռիչքը կայանա: Նրանք մեզ սպառնում էին, ասում էին, որ կպայթեցնեն մեր օդանավը: Բայց դա անցած է ու կարիք չկա այդ մասին խոսելու»:

Նշենք, որ 2008  թ. սկսվել է օդանավակայանի նոր գլխավոր մասնաշենքի կառուցումը : Մասնաշենքը ԼՂՀ գերբի նմանությամբ արտաքինից նմանվում է թևերը մեկնած արծվի։
Օդանավակայանի վերաբացումը նախատեսված էր կատարել 2011թ . մայիսին 9-ին , սակայն հետագայում անորոշ ժամանակով հետաձգվում է, պաշտոնական վարկածով, զուտ միայն տեխնիկական պատճառներով, սակայն կան կարծիքներ, որ օդանավակայանի բացումը անընդհատ հետաձգվում է քաղաքական պատճառներով։

Նշենք նաև, որ Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական վարչության ղեկավար Արիֆ Մամեդովը սպառնացել է, որ եթե Ղարաբաղի իշխանությունները վերաբացեն Ստեփանակերտի օդանավակայանը, Ադրբեջանը հարվածներ կհասցնի Լեռնային Ղարաբաղ ուղևորվող օդանավերին։

Լուսինե Ղազարյան

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ