Ասեքսուալները` սեռական կողմնորոշման նոր տեսակ
Ժամանակակից հասարակության կողմից ամեն ինչի չափազանց սեքսուալացումը հանգեցրել է նրան, որ հայտնվել են այնպիսի մորդիկ, որոնց մոտ ընդհանրապես բացակայում են սեքսուալ հակումները:
Գիտնականների մի մեծ խումբ իր հետազոտության արդյունքներից եկել է այն եզրակացության, որ աշխարհում շուրջ 70 մլն մարդ սեքսուալ հակումներ չունի: Նախագծի ղեկավար պրոֆեսոր Դեյլի Ռեպորտը հայտարարել է սեքսուալ կողմորոշման 4-րդ խմբի մասին:
Գիտնականն առաջարկել է ավելի մանրամասն ուսումնասիրել այդ խումբը: “Ասեքսուալները“, ինչպես նրանց կոչում է գիտնականը, դեռեւս լավ չեն ուսումնասիրվել: Բանն այն է, որ նրանք չեն համապատասխանում համընդհանուր չափորոշիչներին, այդ պատճառով էլ թաքցնում են իրենց զգացմունքներն ու ապրումները շրջապատողներից: Չէ՞ որ դա ստիպոււմ է ինքդ քեզ ոչ լիարժեք զգալ:
Գիտնականները հայտնել են նաեւ, որ իրենք նույն ուսումնասիրությունն անց են կացրել մի քանի տարի առաջ` ստուգելով 18 հազար տղամարդկանց եւ կանանց: Պարզվել է, որ այդ խմբից 1 տոկոսն է հաստատել, որ երբեք սեքսուալ հակումներ չի ունեցել: Դա եւս վկայում է այն մասին, որ ասեքսուալների խումբը ձեւավորվել է 5-7 տարի առաջ: Ներկայումս պարզ է դարձել, որ այն բավականին մեծացել է եւ մանրամասն ուսումնասիրության կարիք ունի: