23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Նիկոլի պատասխանը

ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի, ՕԵԿ համագումարում ունեցած ելույթի ինձ վերաբերվող հատվածի վերաբերյալ լրագրողների բազմաթիվ հարցումներին ի պատասխան հարկ եմ համարում հայտարարել հետեւյալը.

Հասկանում եմ, որ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը տարբեր քաղաքական գործիչների դիֆերամբներ ձոնելու միջոցով  կարիերա անելու 20-ամյա հարուստ փորձ ունի, բայց այս անգամ խստորեն սխալվել է հաշվարկներում: Քաղաքական գործունեության ընթացքում երբեք չեմ առաջնորդվել ու չեմ առաջնորդվելու ինձ “դիֆերամբներ” ձոնողներին բարեկամ, իսկ քննադատողներին թշնամի համարելու գործելակերպով:

Ու չնայած պարոն Բաղդասարյանը ակնարկել է իմ “ազնիվ գործիչ” լինելու մասին, որեւէ լավ բան չեմ կարող ասել մի մարդու հասցեին, ով մշտապես գործել է ընտրություններ կեղծած իշխանությունների տանիքի տակ:

Ընդգծում եմ, որ Արթուր Բաղդասարյանը 2008 թվականի Մարտի 1-ի ուղիղ պատասխանատուներից է եւ Հայաստանի պատմության մեջ կմնա որպես ՀՀ քաղաքացիների ընդդիմադիր տրամադրված հատվածի “ամենատպավորիչ” դավաճանության հեղինակ:

Նիկոլ Փաշինյան

 

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ