23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Թուրքիայի մեջլիսն ունի երեք հայ պատգամավոր

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 26-րդ գումարման նստաշրջանում ներկայացված կլինեն 3 հայ պատգամավորներ երկրի առաջատար երեք կուսակցություններից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին են վկայում ընտրությունների նախնական արդյունքները: Ստամբուլի 2-րդ ընտրատարածքից պատգաամավոր է ընտրվել միանգամից 2 հայ թեկնածու. Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված պոլսահայ լրագրող Մարկար Եսայանը և քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից առաջադրված իրավաբան, առաջին կին պատգամավոր Սելինա Դողանը:

Պոլսահայ համայնքի ամենաակտիվ հայ գործիչներից մեկը՝ Գարո Փայլանը, որն առաջադրվել էր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից, ընտրվել է Ստամբուլի 3-րդ ընտրատարածքից: Այսպիսով, ինչպես նախորդ՝ 25-րդ, այնպես էլ 26-րդ գումարման նստաշրջանում թուրքական մեջլիսը կունենա միանգամից 3 հայ պատգամավոր:

Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ընտրատեղամասերի մեծ մասում հաշվարկներն արդեն արված են: Ընտրատեղամասերի 99,58 տոկոսի արդյունքներով՝ ձայների գերակշիռ մեծամասնությունը՝ 49,41 տոկոսը ստացել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ): Ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) ստացել է ձայների 25,38 տոկոսը (134 պատգամավոր), «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ)՝ 11,93 տոկոսը (41 պատգամավոր) և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ)՝ 10,70 տոկոսը (59 պատգամավոր):

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ