02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ուղևորի վիճակը գնահատվել է բավարար

Նոյեմբերի 2-ին, ժամը 00.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 19 հասցեում գտնվող «Գարանտ Սերվիս» ավտոտեխսպասարկման կետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի 34 UZ 677 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1993 թ. ծնված Գ. Հ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արտաքին լուսավորման սյանը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևոր` 1994 թ. ծնված  Գ. Ա.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Հրշեջ-փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի փականը:

Գ.Ա.-ը հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ