26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Որ մթերքներն են բջջանյութ պարունակում

Անհրաժեշտ է մշտապես ապահովել մեր օրգանիզմը սննդարար և օգտակար նյութերով: Այսպիսի նյութերից մեկը բջջանյութն է` իր անփոխարինելի օգտակար հատկություններով: Այն ստացվում է միայն բուսական սննդից: Բջջանյութ առկա է մրգերի, բանջարեղենի և ամբողջական հացահատիկների մեջ:

Բջջանյութը բաժանում ենք երկու տեսակի՝ մի մասը կոչվում են լուծվող կամ քայքայվող, մյուս մասը՝ չլուծվող կամ չքայքայվող: Իրականում բջջանյութը, որ տեսակն էլ որ լինի, մեր օրգանիզմի կողմից չի մարսվում և չի կլանվում դրա կողմից, /հակառակ նույն բույսերից ստացված վիտամինների ու հանքային նյութերի/:

Ցավոք, այս փաստը հաշվի առնելով, արդյունաբերության զարգացմանը համընթաց, եկավ մի պահ, երբ որոշեցին մշակել ալյուրը, առանձնացնելով դրանում առկա անպետք թեփը, որը, հետո պարզվեց, որ չնայած առանց մարսվելու դուրս է գալիս օրգանիզմից, մինչ այդ բազում բարեգործություններ է հասցնում կատարել ՛՛իր ճանապարհին՛՛:

Քայքայվող կամ լուծվող բջջանյութը ստամոքսում հեղուկի հետ խառնվելով հալչում է՝ կազմելով դոնդողանման նյութ, որն օգնում է սնունդը ավելի երկար պահել ստամոքսում, ինչպես հարկն է ստանալ դրանից առավելագույն օգուտ և հետո միայն անցնել աղիներ:
Չքայքայվող բջջանյութը, առանց ստամոքսում հեղուկի մեջ լուծվելու, անցնում է աղիքներ և բարելավում աղիների աշխատանքը, կարգավորում աղիքի կծկումները, ըստ այդմ՝ կարգավորում մարսողական խնդիրները:

Միևնույն սննդի մեջ կարելի է գտնել և՛ քայքայվող, և՛ չքայքայվող բջջանյութ. Օր.՝ խնձորի կամ տանձի կճեպը պարունակում է չքայքայվող բջջանյութ, իսկ փափկամիսը՝ քայքայվող:

Չքայքայվող բջջանյութի աղբյուր են հանդիսանում ամբողջական հացահատիկները, հացահատիկների թեփը, ընդեղենը, խաղողը, գազարը, հատապտուղները, եգիպտացորենը և այլն:

Քայքայվող բջջանյութ պարունակում են վարսակը, չոր լոբեղենը, բանանը, կարտոֆիլը, գարին և այլն:

Բջջանյութն օգտագործելը պարտադիր է, օգուտներն էլ շատ ավելին քան վերը թվարկվածը:

Օգտագործե՛ք ամեն օր բջջանյութով հարուստ սնունդ և առողջ եղե՛ք:

Սիրով՝

Վ.Պ․

Վարդանուշ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ