20 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Տեր-Պետրոսյանին դիմավորեցին ծափահարություններով. Մեկնարկեց ՀՀՇ համագումարը/վիդեո/

Կառավարության նիստերի դահլիճում քիչ առաջ մեկնարկեց ՀՀՇ 17-րդ համագումարը: Հրավիրված են հյուրեր նաեւ այլ քաղաքական ուժերից:

Համագումարի օրակարգում երեք հարց են՝ ՀՀՇ վարչության հաշվետվությունը, բանաձեւերի ընդունում, վարչության ընտրություններ:634 պավիրակ է մասնակցում համագումարին, վեց մարզերի պատվիրակներ դեռ ճանապարհին են:

ՀՀՇ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին պատվիրակները դիմավորեցին հոտնկայս եւ ծափահարություններով:

Այստեղ են “Ժառանգություն”-ից Արմեն Մարտիրոսյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, “Ժողովրդավարական Հայրենիք”-ից Պետրոս Մակեյանը, ՀԺԿ-ից Գրիգոր Հարությունյանը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետուհի Լյուդմիլա Սարգյսանը: Վերջինս ողջունեց համագումարը եւ ասաց, որ այս համագումարը ՀՀՇ-ինը չի, այլ ՀԱԿ-ի համագումար կարելի է համարել,  եւ ժողովուրդը սպասում է որոշման, թե ինչ կասի համագումարը: “ՀԱԿ-ը ունի շատ արժանավոր թեկնածուներ, ովքեր կարող են առաջադրվել: Բայց կա մի մարդ, որ ունակ է մեզ բոլորիս առաջնորդելու: Դա Լեւոն Տեր-Պետրոսյանն է”,-ՍԴՀԿ-ի անունից ասաց Լյուդմիլա Սարգսյանը: Նկատենք, որ դահլիճում քանի հնչում է Տեր-Պետրոսյանի անունը, հետեւում են երկարատեւ ծափահարությունները:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ