03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ցանկացած գործողություն, որը կբերի «ոչ»-ին, ընդունելի է. ՀԱԿ

Նույնականացման քարտերը կարդացող սարքը ընդամենն արժե երեք հազար դրամ, ինչը ֆինանսական մեծ բեռ չի կարող լինել հանրաքվեի ժամանակ օգտագործելու դեպքում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցին հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով երեկ ԱԺ-ն ներկայացրեց նշված սարքը՝ բացատրելով, թե ինչպես կարելի է օգտագործել այդ սարքերը:

Սարքը գրանցում է ընտրողին հատուկ միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով, որից հետո արգելակում քարտը, ինչը, ըստ ընդդիմադիր պատգամավորի, նշանակում է, որ եթե այդ քարտը երկրորդ անգամ մտցվի նմանօրինակ սարքի մեջ, սարքը կարձանագրի, որ տվյալ անձն արդեն մասնակցել է քվեարկության: Մանուկյանն ընդգծեց, որ այդ մեխանիզմը չպետք է շփոթել էլեկտրոնային քվեարկության հետ:

Պատասխանելով «Նոր Հայաստանի» նկատմամբ ՀԱԿ-ի վերաբերմունքի մասին հարցին՝ Արամ Մանուկյանը ասաց, որ կողմ է բազմազանությանը: Մանուկյանը բացատրեց, որ թիրախը «այո»-ն է, ցանկացած գործողություն, որը կբերի «ոչ»-ին, իրենց համար ընդունելի է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ