26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սարգսյան-Պուտին հանդիպման հետեւանքները. Առավոտ

Թերթն անդրադարձել է դեկտեմբերի 19-ին Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած  աշխատանքային այցին,  որտեղ կայացան ՀԱՊԿ-ի, ԵվրԱզէս-ի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մի շարք միջոցառումներ:

Ըստ թերթիի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովում ելույթ ունենալով՝ Ս. Սարգսյանը ուշագրավ հայտարարություն է արել: Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ի հիմնարար սկզբունքներից մեկը անդամ երկրների միջև փոխհարաբերությունների առաջնայնությունն է այլ երկրների հետ հարաբերությունների համեմատ:

“Կազմակերպության արդյունավետ և լիարժեք գործելու համար մենք պետք է պահպանենք հիմնարար սկզբունքները, որոնք դրված են Մինսկի մեր իսկ հայտարարության մեջ, ըստ որի՝ ՀԱՊԿ շրջանակներում ոազմաքաղաքական հարաբերությունները կրում են առաջնային բնույթ՝ ի համեմատ այն երկրների հետ շփումների, որոնք Պայմանագրի մեջ չեն մտնում”,- ասել է նա՝ կազմակերպության բոլոր անդամ երկրներին կոչ անելով չմոռանալ այդ սկզբունքի մասին ու չպաշտպանել այն նախաձեռնությունները, որոնք վնաս են հասցնում Հայաստանի շահերին:

Ավելի ուշ Կրեմլում ԵվրԱզէս-ի և ՀԱՊԿ գագաթնաժողովներից հետո փակ դռների հետևում կայացել է Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

 Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Սերժ Սարգսյանը որևէ փաստաթուղթ չի ստորագրել: Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Մոսկվայում դեկտեմբերի 19-ին տեղի են ունեցել այլ միջոցառումներ, որոնց, սակայն, Մ. Սարգսյանը չի մասնակցել, մասնավորապես խոսքը ԵվրԱզէս-ի գագաթնաժողովի ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի մասին է, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները:

Ասել է թե՝ Մոսկվայում պետք է որոշվեր Հայաստանի՝ ԵվրԱզէս-ին կամ գոնե Մաքսային միությանը անդամագրվելու հարցը, սակայն Ս. Սարգսյանի մոսկովյան այցի ընթացքում այս հարցում կարծես որոշակիություն չի արձանագրվել:

Ս.Սարգսյանին հաջողվե՞լ է դիմադրել Կրեմլի ճնշումներին, թե՞ պարզապես Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի այցի չեղյալ հայտարարելը խառնել է Մոսկվայի ծրագրերը… Սա թերևս մի հարց է, որի պատասխանը պարզ կլինի մոտ ապագայում: Սակայն մինչ Ս. Սարգսյանը Մոսկվայում էր՝ Եվրասիական տնտեսական ինտեգրման կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն բավական ուշագրավ հայտարարություն է արել՝ Հայաստանը համեմատելով Կալինինգրադի մարզի հետ՝ նշելով, որ ինչպես Կալինինզրադն է էքսկլավ Ռուսաստանի համար, այդպես էլ Հայաստանը Մաքսային միության համար կլինի էքսկլավ, և որևէ արտառոց կամ անհնար բան չկա:

Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանի այցից առաջ Խրիստենկոն նշել էր, որ Հայաստանն ու Մաքսային միությունը հուշագիր կստորագրեն գալիք տարվա սկզբին: Կարելի է ենթադրել, որ համաձայնագիր կարող է ստորագրվել Պուտինի՝ Հայաստան ժամանելու օրերին, որը ակնկալում են տարեսկզբին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ