26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Աշխարհի վերջը չեկավ. Հայկական ժամանակ

Այսօր դեկտեմբերի 21-ն է. ըստ մայաների հին օրացույցի, Հինգերորդ արեւի դարաշրջանի երկար հաշվարկի շրջափուլի ավարտն է, որը սկսվել է մ.թ.ա. 3114 թվականի օգոստոսին: Այդ ամսաթվին օրացույցն ավարտվում է, ինչը սնահավատներին ու հոռետեսներին հիմք է տվել կարծելու, որ դրանով մայաները կանխատեսել են  “աշխարհի վերջը”: Այս խորհրդավոր օրվա մոտենալուն մոլորակի բնակչության զգալի մասը վախով է սպասել: Տարբեր գնահատականներով` երկիր մոլորակի բնակչության 10-20 տոկոսը հավատում է “աշխարհի վերջին»”եւ տարբեր կերպ պատրաստվում է դրան: Ոմանք կուտակում են երկարատեւ պահպանման ժամկետ ունեցող սննդամթերք, ջուր, մոմեր, լուցկի եւ այլն, ոմանք, դրա փոխարեն, ալկոհոլ են օգտագործում եւ “անջատվում”, իսկ ոմանք էլ փորձում են հանգստացնող դեղահարեր ընդունել:

Օրինակ, Մոսկվայում անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին շաբաթվա ընթացքում կտրուկ մեծացել է հանգստացնող հաբերի պահանջարկը: Այդ կերպ ՌԴ մայրաքաղաքի բնակիչները փորձում են ցրվել «աշխարհի վերջի» մասին մտորումներից: Իսկ ահա Իտալիայում, դեղահաբերի փոխարեն, շատերը նախընտրում են եկեղեցի գնալ: Օրինակ, իտալական «La Repubblica»-ն պարզել է, որ վերջին օրերի ընթացքում եկեղեցիներում մեծ հերթեր են կուտակվել, քանի որ հազարավոր հավատացյալներ ցանկանում են «աշխարհի վերջից» աոաջ մեղքերին թողություն տալ: Ինչպես միջազգային լրատվամիջոցներն են տեղեկացնում, աշխարհի բազմաթիվ երկրներում հիմնարկների շատ աշխատակիցներ տարբեր պատճաrաբանություններով այսօր չեն ներկայանալու աշխատանքի: Ընդ որում, բազմաթիվ օրինակներ կան, թե ինչպես են տարբեր երկրներում աշխատակիցները գործատուներից պահանջել դեկտեմբերի 21-ից աոաջ վճարել իրենց աշխատավարձերը: Ուշագրավ մի հանգամանք եւս. ինչպես փաստում են ավիատոմսերի վաճառքով զբաղվող էլեկտրոնային կայքերը, մասնավորապես «Skyscanner»-ը, վերջին շրջանում, ողջ աշխարհում, կտրուկ նվազել է ետադարձ տոմսերի վաճառքը: Մասնագետները սա կապում են աշխարհի վերջի հետ. ըստ ամենայնի` տոմս գնողները ետադարձի փողը խնայում են «էն կինքումը» մանր-մունր ծախսերի համար:

Ինչ վերաբերում է Հայաստանին, Երեւանի խանութներում թերթի անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում գրեթե բոլորը հավատում են աշխարհի վերջին: Սրա մասին է վկայում այն, որ մարդիկ վերջին դրամներն են ծախսում սնունդ, խմիչք, ըմպելիքներ ձեռք բերելու համար: Մեծ պահանջարկ ունեն հատկապես չփչացող այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են` բաստուրման, սուջուխը, չրեղենը, ապխտած երշիկները եւ այսպես շարունակ: Թերթի խմբագրությունում ոմանք պնդում են, որ սա ոչ թե աշխարհի վերջի, այլ հայկական Ամանորի նախապատրաստություն է:
Բայց եթե ուշադիր ուսումնասիրեք մարդկանց դեմքերի ու աչքերի արտահայտությունը, կհամոզվեք, որ այդ ապրանքները չեն կարող գնվելիս լինել ուրախ առիթով: Էնպես որ` Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ