26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բոլորը, բացի ՀՀՇ-ից. Ժողովուրդ

Արամ Սարգսյանի գլխավորած “Հանրապետություն” կուսակցության այսօրվա համագումարին հրավիրված են ՀԱԿ անդամ բոլոր կուսակցությունները բացառությամբ ՀՀՇ-ի: Այս մասին այսօրվա համարում գրում է “Ժողովուրդ” օրաթերթն ու հավեկում, որ այս փաստն ուշագրավ է այն առումով, որ 2007 թվականի ՀՀՇ համագումարին ժամանակ Արամ Սարգսյանը ելույթ էր ունեցել եւ հայտարարել էր. “Այսօր ՀՀՇ-ն ամենամաքուր, ամենապինդ կուսակցություններից մեկն է: Բոլոր պատհեապաշտներն ու անմաքուրներն այսօր աշխատում են իշխանությունների տարբեր օղակներում: Ես ուրախ եմ, որ նոր դեմքեր եմ տեսնում, դա նշանակում է, որ երիտասարդները համալրում են 3-րդ հանրապետությունը ստեղծողների շարքերը”:

Թերթը գրում է. “Այնինչ այսօր Արամ Սարգսյանն իր կուսակցության համագումարին հրավիրում է բոլորին, բացառությամբ ՀՀՇ-ի: Սա, հավանաբար, այն պատճառով, որ ՀՀՇ-ն ամենամաքուր եւ ամենապինդ կուսակցություններից մե՞կն է”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ