04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Աշխատակազմի ղեկավարի վիճակը ծայրահեղ ծանր է. Հայկական Ժամանակ

«Երևանի Վարդանանց փողոցում հոկտեմբերի 25-ին վրաերթի ենթարկված՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։

Երեկ, պատասխանելով ՀԺ-ի թղթակցի հարցին, ասել է մերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը՝ հավելելով. «Մկրտումյանը ստացել է գանգուղեղային ծանր վնասվածք, միացված է արհեստական շնչառական ապարատին»։ Բժիշկն ասել է, որ Մհեր Մկրտումյանի կյանքին վտանգ է սպառնում։

Վրաերթից տուժած Մկրտումյանի կնոջ Գայանե Մկրտումյանի վիճակը գնահատվում է ծանր, նա նույնպես գանգուղեղային վնասվածք է ստացել։ Ամուսիններին վրաերթի է ենթարկել 35-ամյա Հայկ Գևորգյանն իր վարած «Օպել» մակնիշի 34 SZ 789 համարանիշի ավտոմեքենայով։ Նա փախուստի չի դիմել։

Նախնական տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել, երբ ամուսինները վազելով հատելիս են եղել փողոցը անթույլատրևի մասից։ Սույն դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում»;

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ