ՀՅԴ-ն որոշել է. Հայկական ժամանակ
ՀՅԴ-ն եւս արդեն որոշել է իր Գերագույն ժողովի օրը` այն տեղի կունենա դեկտեմբերի 25-ին:
Այդ մասին երեկ “Հայկական ժամանակ”-ի թղթակցին հայտնել է ՀՅԴ ԳԱ փոխներկայացուցիշ Արսեն Համբարձումյանը: Ի տարբերություն մյուս կուսակցությունների, դաշնակցության այս ժողովը եւս, ավանդույթի համաձայն, փակ է լինելու: Հենց այդ ժողովի ժամանակ էլ որոշվելու է առաջիկա նախագահական ընտրություններում ՀՅԴ-ի մասնակցության ձեւաչափը: