25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Նուշիկյանն ընդդեմ ՀՀԿ-ի. Առավոտ

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը դեկտեմբերի 6-ի քվեարկության ժամանակ “կողմ” է քվեարկել “Հայ ազգային կոնգրես” խորհրդարանական խմբակցության ներկայացրած հակամենաշնորհային գործունեության մասին օրենքի նախագծին: “Որովհետեւ ես դեմ եմ մոնոպոլիաներին, մենաշնորհներին: Իր նախընտրական ծրագրում նախագահ Սերժ Սարգսյանն էլ ասաց դրա մասին, որ ինչքան շուտ վերանան մեզ մոտ մոնոպոլիաները, այնքան մեր տնտեսությունն առավել առաջընթաց կզարգանա”,- “Առավոտի” հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավորը: 

Հիշեցնենք, որ այդ նախագիծը չընդունվեց, քանի որ հենց նախագահի քաղաքական թիմը՝ ՀՀԿ-ն եւ կոալիցիոն ՕԵԿ-ը, 61 պատգամավոր, “դեմ” քվեարկեցին: ՀԱԿ-ի ներկայացրած նախագծին “կողմ” լինելը ՀՀԿ-ական գործընկերների կողմից բացասաբար չի անդրադարձել Գ. Նուշիկյանի վրա: “Քվեարկություններից առաջ մենք չենք պայմանավորվում՝ նոր քվեարկում, եթե չկա քաղաքական հարց”,- բացատրեց թերթի զրուցակիցը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ