02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Երջանկություն փնտրող ԲՀԿ-ականները ”Հանրապետականինն” են /վիդեո/

”Շուտով աշխարհի վերջն է, մենք պետք է հասկանանք, թե որ աշխարհի վերջն է ձևավորվում մեր օրակարգում` դեկտեմբերի 21-ին մեռնող աշխարհի, թե նոր աշխարհի, որը սկսվում է դեկտեմբերի 23-ին, իսկ դեկտեմբերի 22-ը մտորումների օր է: Օրակարգերը, որ ձևավորում են մեր կուսակցությունները, մեռնող աշխարհի օրն են”,-այսօր ասուլիսում  ներքաղաքական իրավիճակն այսպես մեկնաբանեց Աշոտ Մանուչարյանը: Ըստ նրա` բոլոր քաղաքական ուժերն իրենց գործունեության հիմքում ընտրել են` ”չաղ, ուրախ ու բախտավոր” ապրելու սկզբունքը, որտեղ գերակա է անհատական շահը միայն: 

Մեկնաբանելով ԲՀԿ առաջնորդի չառաջադրման ու որևէ կուսակցության չսատարելու որոշումը` Մանուչարյանը նշեց, որ սրա համար պետք է շնորհավորել գործող նախագահ Սերժ Սարգսյանին: ”Սա նախագահի անձնական հաջողությունն է, նա կարողացավ հարաբերություններն այնպես ձևավորել, որ ԲՀԿ-ն այդ որոշումն ընդունեց”,-նշեց Մանուչարյանը:

Henaran.am-ի հարցին, թե արդյո՞ք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի ընտրազանգվածը կարող է ընտրել ՀՀԿ-ի թեկնածուին, Մանուչարյանը պատասխանեց. ”ԲՀԿ-ն ևս հետաքրքիր կառույց է, այնտեղ պրագմատիկ մարդկանց հետաքրքիր, հսկայական քանակ կա, ովքեր պատրաստ էին պայքարել ինչ-որ բան փոխելու համար, դա շարքային զանգվածն էր, իսկ մյուս զանգվածը կփորձի երջանկություն գտնել ”Հանրապետականի” միջոցով, մյուսները կփորձեն ՀԱԿ-ի թեկնածուին և Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրել”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ