22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դիետոլոգները կազմել են Ամանորի սեղանի ամենավնասակար սննդամթերքների ցանկը

Դիետոլոգները կազմել են ամենավնասակար սննդամթերքների ցանկը, որոնք սովորաբար հայտնվում են Նոր տարվա տոնական սեղանին: 

Ամանորի մթերքներից ամենավտանգավորներից մեկը բժիշկներն անվանել են մայոնեզը, որով պատրաստում են  գրեթե բոլոր աղցանները, այդ թվում եւ բոլորի սիրելի “Օլիվյեն”: Դիետոլոգների կարծիքով` նման աղցաններն արժե ուտել ամենասկզբում, իսկ ավելի լավ է դրանք փոխարինել այնպիսի ուտեստներով, որոնք պատրաստվում են բուսական կամ ձիթապտղի բուսայուղերով:

Ամանորի սեղանի վնասակար տարրերից են նաեւ ալկոհոլային կոկտեյլները եւ շամպայնը: Կոկտեյլները վնասակար են այն առումով, որ ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքների համադրությունը գլխացավ է առաջացնում, իսկ շամպայնը` այրոց: Այդ պատճառով էլ դիետոլոգները խորհուրդ են տալիս առավելագույնը մեկ բաժակ գազավորված ըմպելիք խմել:

Բժիշկները նաեւ խորհուրդ են տալիս հրաժարվել յուղոտ մսային ուտեստներից` ի օգուտ ճագարի եւ հավի մսի, որոնք ավելի դիետիկ են համարվում:

Եվ, վերջապես, նրանք, ովքեր ստամոքսի հետ կապված խնդիրներ ունեն, պետք է զգույշ լինեն ամանորյա սեղանի ամենագլխավոր տարրերից մեկի` մանդարինի հետ, քանի որ այս միրգը  կարող է բացասաբար ազդել աղիների եւ ստամոքսի վրա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ