01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հերթական դատավճիռը` Էրդողանին վիրավորելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և հաղորդավարուհի, դերասանուհի ու գեղեցկության մրցույթների մասնակից Դեֆնե Սամյելիին վիրավորելու համար Սեմիհ Քուրդուզ անունով մեղադրյալը 1 տարի 15 օր ժամկետով ազատազրկման է դատապարտվել, գրում է Ermenihaber.am-ը:

Դատական գործը հարուցվել էր Էրդողանի և Քուրդուզի առանձին-առանձին բողոքների հիման վրա, սակայն ավելի ուշ դրանք ներառվել էին մեկ ընդհանուր դատական գործընթացի մեջ:

Ստամբուլի հանրապետական դատախազության կազմած մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ մեղադրյալ Սեմիհ Քուրդուզը 2014 թվականին իր հիմնած կայքում կողք կողքի տեղադրել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Դեֆնե Սամյելիի լուսանկարները, որոնց ներքևում գրած գրություններով վիրավորել է վերջիններին:

Կասկածյալ Քուրդուզն իր խոսքում ասել է, որ իր արաքով որևէ մեկին վիրավորելու նպատակ չի ունեցել` նշելով, որ այդ մասին տեղեկացրել է նաև մեղադրող կողմերին:

Դատարանն ավելի ուշ որոշում է կայացրել Քուրդուզի նկատմամբ կիրառվելիք 1 տարի 15 օր ազատազրկումը փոխարինել 5 տարվա փորձաշրջանով:

Աղբյուր`    Ermenihaber.am:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ