10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լոռիում յուրահատուկ մարդիկ են բնակվում. Սերժ Սարգսյան

«Վերջին խնդիրը, որի մասին կուզենայի խոսել, դա զբոսաշրջության զարգացումն է մարզում, որտեղ դրա համար կան բոլոր նախապայմանները՝ պատմամշակութային հուշարձաններ, նորմալ ճանապարհներ, յուրահատուկ մարդիկ: Այստեղ ևս մենք պետք է կարողանանք շատ լուրջ առաջընթաց արձանագրել»,-Լոռու մարզում տեղի ունցած խորհրդակցության սկզբում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Մարզպետ Արթուր Նալբանդյանը հանգամանորեն ներկայացրել է ՀՀ Նախագահի նշած ուղղություններով, ինչպես նաև ըստ առանձին ոլորտների ու հաստատված ծրագրերի Լոռու մարզում իրականացված և դեռևս ընթացքում գտնվող աշխատանքները` ընդգծելով, որ հաշվետու ժամանակաշրջանում մարզում, իրոք, դրական տեղաշարժ է արձանագրվել գրեթե բոլոր ոլորտներում՝ առաջին հերթին, հատկապես, արդյունաբերության ոլորտում, որովհետև մարզը հիմնականում արդյունաբերական է:

Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է Հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ