23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանում երկսեռ հորթուկ է ծնվել՝ բադի կտուցով

Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում նախօրեին արտառոց դեպք է գրանցվել։ Անուշ Կոստանյանի կովը թռչնի գլխով, կովի մարմնով հորթուկ պետք է ծներ, եթե կովը չվիժեր։

«Չէի կարողանում կովին կթեի, անհանգիստ էր, առաջին անգամ էր, ստիպված կանչեցի անասնաբույժին։ Կանչեցինք, եկավ, ասաց, որ կովը վիժում է և բժշկի միջամտությամբ կարողացել են ընկերքից հանել տարօրինակ զանգվածը: Մենք բոլորս մինչև հիմա զարմացած ենք, մեզ համար հանելուկ է այդ ամենը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Կոստանյանը

Կովատերը  պնդում  է, որ նախկինում կովը հորթուկներ ունեցել է, բայց որևէ խնդիր չի առաջացել. «Չենք հասկանում՝ ինչը կարող է պատճառը լինել։ Բժիշկը ասաց, որ կպարզեն և կասեն»։

Անասնաբույժ Եղիշ Կոստանյանն, որն ընդունել է ծնունդը մեզ հետ զրույցում նշեց, որ իր անասնաբուժական գործունեության ընթացքում այդպիսի դեպքի չի հանդիպել.  «Բադի կտուցով և 4 ոտքով ինչ-որ կենդանի է: 30 տարի է՝ անասնաբույժ եմ, իմ պրակտիկայում նման բան չեմ տեսել: Առաջին անգամ է լինում, եղել է, որ հորթը երկսեռ է ծնվել, հինգ ոտքանի, եթե անհանգիստ չլիներ և չվիժեր, հետաքրքիր տեսքով մի կենդանի էր ծնվելու»,- ասաց անասնաբույժը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ