10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Մահվան ելքով պատահար` Արմավիր-Երևան ճանապարհին

Հոկտեմբերի 16-ին, ժամը 01.15-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել 1984 թ. ծնված Գառնիկ Սերգոյանի վարած «Մերսեդես Բենց E-280» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաները. վերջինիս վարորդը թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը՝ հեռացել է: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Վթարի հետևանքով առաջին ավտոմեքենայի վարորդը և երկրորդի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Առավոտյան ժամը 7.30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Գառնիկ Սերգոյանը մահացել է: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ