08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհը կնորոգվի

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ այսօր ստորագրվել են ՀՀ կառավարության և Եվրոպական ներդրումային բանկի միջև համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք փաստաթղթեր:

Ի թիվս այլ փաստաթղթերի` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ԵՆԲ փոխնախագահ Լասլո Բարանյայն ստորագրել են «Մ6-Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի վերականգնման և բարելավման ներդրումային ծրագրի» մտադրությունների մասին հռչակագիրը: Հռչակագրով կողմերը հաստատում են իրենց հետաքրքրությունն ու պատրաստակամությունը՝ համագործակցելու և Վանաձորից Բագրատաշեն 90 կմ երկարությամբ Մ6 միջպետական ճանապարհի վերականգնման և արդիականացման ծրագիրն իրականացնելու վերաբերյալ:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ