12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Հակասական տեղեկություններ Քլոե Քարդաշյանի ամուսնու մասին

Օրեր առաջ հիվանդանոց էր տեղափոխվել հայտնի բասկետբոլիստ Լամար Օդոմը՝ Քլոե Քարդաշյանի ամուսինը։ Գիշերային ակումբում նա կոմայի մեջ էր հայտնվել։

Շուտով լուրեր տարածվեցին, որ Օդոմը մահացել է, անգամ այդ մասին Ինստագրամի իր էջում գրել էր «Քլիվլենդ» թիմի բասկեդբոլիստ Ջեյ Ար Սմիթը։

Դրանից հետո, սակայն, այլ տեղեկություններ են տարածվում։ Հիմա էլ նշվում է, որ Օդոմը արդեն դեպի լավն է գնում, նա անգամ դուրս է եկել կոմայից։ Այս մասին գրել է uk.eonline.com-ը։ Կայքը տեղեկացրել է, որ Օդոմը իբրեւ բացել է աչքերն ու անգամ խոսել Քլոեի հետ։ «Բարեւ, փոքրիկս», ասել է նա եւ ցույց տվել բութ մատը:

Սակայն տեղեկություններից եւ ոչ մեկը ոչ պաշտոնապես հերքվում են, ոչ հաստատվում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ