28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գարիկ Խառլամովի կնոջ հայ սիրեկանի մասին /ֆոտո/

Մինչ հայտնի դերասանուհի Քրիստինա Ասմուսը բնակվում է իր շքեղ առանձնատանը, նրա քույրերը աղքատության մեջ են:Քրիստինան եւ նրա ամուսինը` հումորիստ Գարիկ Խառլամովը, իրենց դստեր հետ ապրում են Մոսկվայի էլիտար թաղամասերից մեկում գտնվող առանձնատանը:

12165780_525691397593645_453421854_n

Տունն ունի մարզադահլիճ, ռուսական բաղնիք, ջակուզի, լողավազան, սեփական կինոդահլիճ եւ այլ շքեղ հարմարավետություններ:

Սակայն ընդամենը 3 տարի առաջ Քրիստինան, ում իրական ազգանունը Մյասնիկովա է, ապրում էր մերձմոսկովյան Կորոլյովում` փոքրիկ երկուսենյականոցում, գրում է «Էքսպրեսս գազետա»-ն:
Այսօր այդ նույն բնակարանում ապրում են դերասանուհու հարազատները:

Երեք քույրերը

12064215_525691327593652_2113017703_n 12166503_525691380926980_4505266_n 12168150_525691407593644_233843836_n

«Ես Մյասնիկովներին վաղուց եմ ճանաչում, միշտ համեստ են ապրել, հայրն ինժեներ էր, մայրը` Ռադան, երկու տեղ էր աշխատում, որպեսզի պահի 4 աղջիկներին: Բացի Քրիստինայից` եւս երեք աղջիկ կան` Կատյան, Օլյան եւ Կարինան: Առաջներում երբ քույրերը սկսում էին կռվել իրար հետ, ողջ շենքը լսում էր: Բայց ընդհանուր առմամբ շատ միասնական էին: Ու աղքատ էին ապրում, ծնողները չէին հասցնում բոլորին էլ նոր շորեր գնել»,- «Էքսպրեսս գազետային» պատմել է նրանց հարեւանուհին` Ելիզավետա Յակովլեվնան:

«Կատերինան դպրոցն ավարտելուց հետո գործ անցավ մեր մոտի երկաթուղիներում, ամուսնացել է, երկու երեխա ունի: Օլյան առաջ բալետ էր պարում Մոսկվայում, այնտեղ էլ ամուսնացավ, հիմա դստեր հետ այստեղ են ապրում: Կարինան ֆիտնեսի մարզիչ է, ամուսնացել է եգիպտացու հետ, աղջիկ ունեն ու էլի էստեղ են ապրում:

Քրիստինան մի ժամանակ ընկեր ուներ, հայ էր»,- պատմում է հարեւանուհին:

Վատ նշան

12165668_525691347593650_1919439086_n

«Քրիստինա Ասմուսի եւ Վիկտոր Ստեփանյանի սիրավեպին հետեւում էր ամբողջ ուսումնարանը, որտեղ նրանք սովորում էին: Իսկական սեր էր: Ծանոթացել էին ուսանողական ճաշարանում, Վիկտորը Քրիստինայի համար բանաստեղծություններ էր գրում, շատ էին սիրում իրար»,- պատմում է նրանց ծանոթուհին` Աննա Չերնիխը:

«Երբ Վիկտորը նրան ժամացույց նվիրեց, իսկ դա վատ նշան է, բաժանման է բերում, Քրիստինան չէր հանում այն: Նրանք հանդիպում էին, երբ Քրիստինան սկսեց «Ինտերնները» սերիալում նկարահանվել: Վիկտորը միշտ ասում էր, թե սերիալի ավարտից հետո Քրիստինան կգոռոզանա ու կլքի իրեն, այդպես էլ եղավ: Վիկտորին դուր չէր գալիս, որ Քրիստինան ուշ է տուն գնում, նա էլ չէր ուզում Վիկտորին լսել: Բաժանումից հետո նրա կյանքում հայտնվեց Գարիկ Խառլամովը»,- պատմել է կինը:

Նա ասում է, որ Քրիստինան քույրերին չի օգնում, նրանք բոլորով ապրում են միեւնույն փոքրիկ տանը, հին հագուստներ են կրում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ