04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Աշնանային զորակոչը շարունակվում է

Շարունակվում է 2012 թվականի աշնանային զորակոչը:  ՀՀ զինված ուժերի շարքերն արդեն իսկ համալրել են հազարավոր նորակոչիկներ: Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ աշխատանքների շնորհիվ առավել բարձր հիմքերի վրա է դրվել զորակոչային գործընթացի իրականացումը: Զորակոչն ընթանում է օրինականության, արդարության և թափանցիկության ապահովման սկզբունքով:

ՀՀ զինված ուժերում ծառայելը, հայրենի եզերքի և հարազատ ժողովրդի անվտանգությունն ապահովելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտքն է: Անձնվիրաբար ծառայել հայրենիքին` նշանակում է լինել երկրի ու ժողովրդի արժանավոր զավակ: 2012 թվականի աշնանային զորակոչը պատշաճ մակարդակով, թափանցիկ և արդար անցկացնելու համար ՀՀ պաշտպանության նախարարությունը զինակոչիկներին և նրանց ծնողներին զգուշացնում է` զերծ մնալ զինծառայությունից խուսափելու կամ տաքուկ անկյուններում ծառայելու գայթակղիչ, բայց զարտուղի և հանցավոր գործարքներից, քանզի դրանք դատապարտված են ձախողման: ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈւ ԳՇ ղեկավարության կողմից:

Խաղաղ ծառայություն հայրենիքի պաշտպաններին:

Henaran.am –ին տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ