27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Իմ հայելին քո էվոլյուցիային վնաս չի՛՛

 “Հայելու առաջ” հաղորդաշարի հեղինակ-վարող Անժելա Թովմասյանը “Արմենիա” հեռուստաընկերության  “Ռ-էվոլյուցիա” հաղորդաշարը իրեն մրցակից չի համարում: Հիշեցնենք, որ այս հաղորդաշարը նոր է, եւ հեղինակը “168 ժամ” թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանն է, որտեղ ինչպես հայելու առաջ՝ հաղորդավարը փորձում է խորքից բացահայտել հյուրերին:

“Անկեղծ լինեմ ու խոստովանեմ, որ հաղորդաշարը չեմ տեսել, միայն անոնսերն եմ հասցրել նայել: Բայց չեմ կարծում, որ մենք պիտի իրար խանգարենք: Իմ հաղորդաշարի ուղղվածությունը մարդն է, մարդու ներաշխարհը, մարդու ճակատագրի պատմությունը, իսկ Սաթիկի հաղորդաշարի թեման, ինչքան ես հասկացա, միայն քաղաքականությունն է”,-ասաց Ա. Թովմասյանը:

Իսկ թե ի՞նչու են թերթերի լրագրողները ձգտում դեպի հեռուստաընկերություն՝ Ա. Թովմասյանը այստեղ վատ բան չի տեսնում: “Երեւի հետաքրքիր է այդ ոլորտը, կարծում եմ ուզում են նաեւ կենդանի շփում, որի ազդեցությունն այլ է”,-ասաց Henaran.am-ի զրուցակիցը՝ ավելացնելով, որ իր մոտ լրիվ հակառակ պրոցեսն է: “Ես հեռուստատեսությունից եմ եկել մամուլի ակումբ, հետո կայքը ստեղծեցի”,-ասաց նա:

Ի դեպ, Անժելա Թովմասյանը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի քույրն է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ