22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ժամանակակից բուհը չի կարող սահմանափակվել Հայաստանի աշխարհագրական տարածքում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 95-ամյակին նվիրված միջոցառումների բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը: Այս մասին հայտնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը:

Հոբելյանի առիթով ողջունելով ներկաներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարն ընդգծել է, որ ԵՊԲՀ-ն Հայաստանի բուհական համակարգի առաջատարներից է և այդ տեսանկյունից խորհրդանշական է, որ  հոբելյանական միջոցառումների մեջ առանձնահատուկ տեղ է տրվել գիտական համաժողովներին. «Բժշկական համալսարանում ինձ համար թանկ է ամեն մի լսարանն ու սենյակը, սա իմ մայր բուհն է ու այստեղ ամեն մի պատն ու անկյունը իր ուրույն պատմությունն ունի: Բժշկական համալսարանի անցյալը, ներկան ու ապագան շաղկապված է  սերունդների հերթափոխով: Սա միջավայր է, որտեղ կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը շաղկապված են անբաժանելի կապով: Այս բուհի բոլոր շրջանավարտները, վստահ եմ, հրաշալի գիտեն բուհի պատմությունը և երախտապարտ են՝ ստացած գիտելիքների,  դեպի կյանք տրված ուղեգրի ու այս պատերի ներքո ձևավորված աշխարհայացքի համար:  Բժշկականում կրթություն ստացող երիտասարդը ձեռք է բերում ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև աշխարհայացք ու արժեհամակարգ»,- շնորհավորական իր խոսքում նշել է  Ա. Աշոտյանը:
Կարևորելով  բուհի  հետագա զարգացումը՝ նախարարն ընդգծել է, որ ժամանակակից բուհական կրթության մարտահրավերներն այլևս չեն կարող սահմանափակվել միայն Հայաստանի աշխարհագրական տարածքում. «Իմ ցանկությունն է տեսնել ԵՊԲՀ-ն Հայաստանի սահմաններց դուրս միջազգային չափանիշներով ճանաչված վարկանիշային սանդղակների ցանկում: Սա առողջ ձգտում է, որը բուհը պետք է անպայման  դնի իր առջև: Պետք է նկատել, որ  ԵՊԲՀ-ի շնորհիվ այսօր մեր բուհական համակարգը կարողանում է ապահովել եվրոպական չափանիշներով օտարերկրյա ուսանողների ներգրավվածության բարձր ցուցանիշ:  Ժամանակակից բուհը չի կարող հաջողություն ունենալ, եթե միջազգայնացման աստիճանը, շրջանավարտների ու դասախոսների շարժունությունը, արտասահմանցի ուսանողների տեսակարար կշիռը մեծ չէ:  Համալսարանի համար շատ կարևոր բաղադրիչ է նաև  հետազոտությունների ծավալը և այս առումով ևս բժշկականը ունի հստակ արդյունքներ:  Գիտական և հետազոտական բաղադրիչի կարևորությամբ է նաև պայմանավորված, որ բուհի հոբելյանական միջոցառումների մեկնարկային այցեքարտը  դարձել են ուսանողական և դասախոսական  գիտաժողովները»,- իր խոսքը եզրափակել  է ՀՀ ԿԳ նախարարը՝ շնորհակալություն հայտնելով  բուհի դասախոսներին արդյունավետ և  մրցունակ աշխատանքի համար:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ