02 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Ծառ, որ համախմբեց աշխարհի տարբեր ծագերում ապրող հարազատներին /վիդեո/

Բնության ամեն մի երևույթ էլ հեռանում է իր ակունքից. մարդն էլ բացառություն չէ: Մի թեթև քամուց հետո անգամ մրջյունները լքում են իրենց բները, ջրերն ու հրաբուխները հոսում գնում են, տերևները պոկվում են ծառից ու անհայտանում հեռուներում, քարերը պոկվում են ժայռերից ու միայն ծառերն են, որ ամուր կառչած են մնում իրենց արմատներին: Նրանց հատում են, բայց էլի շյուղեր են տալիս ու չեն դավաճանում մայր հողին:

Իրենց արմատին վերադառնլու ու հետայսու այդ արմատին էլ ավելի կառչած մնալու ոգևորվածությամբ Վարդումյան ազգի ժառանգները հոկտեմբերի 10-ին հավաքվել էին Վրաստանի Մառնեուլիի շրջանի Գյուլուբաղ գյուղում ու տոնում էին ազգի տոհմածառի շնորհանդեսը:

Հուզումնալից ու ուրախալի երեկոյի ընթացքում Վարդումյանները կոտրեցին տարիների լռությունն ու տխրությունը և պապենական իրենց տնից բարձր ծափ ու ծիծաղի, երգ ու երաժշտության ձայն հնչեցրին: Երգեցին, պարեցին, ասմունքեցին, իրար գրկեցին, հուզվեցին ու արտասվեցին և որոշեցին, որ ամեն տարի նույն օրը պետք է հավաքվեն ու տոնեն իրենց ազգի տոնը, շնորհավորեն ու բարին մաղթեն իրար:

Սա ուրախության ու հիշողությունների օր էր: Սա մի զգացում էր, որ բառերով նկարագրելի չէ, սա մի տոն էր, որ նման չէր մնացյալ տոներին, սա հասկանալու համար պետք է սկիզբը գտնել: Մի սկիզբ, որ ազգասիրության, հայրենասիրության, ընտանիքապաշտության ու հոգևոր վեհ արժեքների գիտակցման է բերում:

Մեր օրերում տոհմածառի շնորհանդեսն ու ազգովին հավաքվելը պապենական օջախում, իրավամբ, հազվադեպ հանդիպող երևույթ է, երբ մի ազգի ներկայացուցիչները հավաքվում են աշխարհի տարբեր ծագերից  ու իրենց միասնության կենացը խմում: Եվ հիմա բոլոր Վարդումյանների ցանկությունը մեկն է` թող բոլորն էլ իրենց ազգի տոհմածառն ունենան, թող բոլորը վերադառնան իրենց ակունքներին ու թող բոլորի պապենական տան ծուխը երբեք չմարի:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ