17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ԵԱՀԿ նախագահը հույս ունի հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբն ընթացիկ աշնանը կարող է բանակցություններ անցկացնել: Հնարավոր է, որ տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, գրում է РИА Новости-ն:

Զանիերը Մոսկվայում հայտարարել է, որ ԼՂ հիմնախնդիրը քննարկել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: «Մենք անհանգստացած ենք տարածաշրջանում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին բռնության աճով, անհրաժեշտ է աշխատանք տանել քաղաքական ղեկավարության հետ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի շրջանակում մենք հանդիպումներ ենք ունեցել արտգործնախարարների, Մինսկի խմբի համանախագահների հետ: Աշնան ընթացքում հնարավոր է ևս մեկ հանդիպում: Մենք հուսով ենք, որ հնարավոր է լինի հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ»,- ասել է Զանիերը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ