20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տեր-Պետրոսյանը՝ միասնական թեկնածու. Զոյա Թադեւոսյան

Հայաստանում նախագահի թեկնածուն չի բավարարում այն չափանիշներին, որոնք որպես կանոն, կան պատմությունը հարգող ժողովուրդների մեջ:Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ՛՛Ժողովրդի իշխանություն՛՛ հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ Զոյա Թադևոսյանը:

 Նրա խոսքով, նախագահը պետք է լինի բանիմաց, գրագետ, ունենա մեծ հեղինակություն, քաղաքական որոշակի գործընթացներում կոփված  լինի եւ իր խոսքում չասի՝ ՛՛պտի՛՛, ՛՛որտև՛՛ և այլն:

Բանախոսի կարծիքով, այսօր ՀՀ նախագահի  թեկնածուներից ոմանք պարզապես փորձում են ինքնահաստատվել եւ ստացվում է էնպես, որ ցանկացած ոք կարող է իրեն նախագահ զգալ:

 Ինչ վերաբերվում է գործող նախագահի ֆավորիտ լինելուն, ըստ բանախոսի, 35 տոկոս աղքատություն ունեցող երկրում գործող նախագահը  ֆավորիտ լինել չի կարող, նա կարող է ֆավորիտ լինել ոչ թե ողջ հասարակության համար, այլ ՀՀԿ-ի:

Անդրադառնալով նախագահական ընտրությունների շուրջ ՀԱԿ-ում առկա հակասություններին,  Զոյա Թադեւոսյանն ասել է, որ խոսքը կարծիքների բախման մասին է: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ըստ նրա չի լռում, այլ աշխատում է: ՀԱԿ առաջնորդի լռությունը Զոյա Թադեւոսյանը բացատրում է, որ նա պարզապես հարցազրույցներ չի տալիս:

Զոյա Թադևոսյանը որպես ընդդիմության միասնական թեկնածու տեսնում է Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ չի բացառում միասնական թեկնածուի հնարավորությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ