Ցրտահարություն է սպասվում
Օդերևութաբանները արդեն կանխատեսել էին նորմայից խոնավ հոկտեմբեր: Սակայն հանրապետության մի շարք տարածքներում արձանագրվել է նորմայից ցածր ջերմաստիճան:
«Հոկտեմբերի առաջին տասնօրյակում ունեցանք մի փոքր արտառոց երևույթներ՝ հոկտեմբերի մեկից մինչ օրս հանրապետության տարածքը գտնվում է ցիկլոնի ազդեցության ներքո ու հանարապետության ողջ տարածքում դիտվել են անձրևներ, որոնք ուղեկցվել են ամպրոպով, սովորաբար ինչը բնորոշ չէ հոկտեմբերին՝ սա բնորոշ է մայիսին։ Բացի ամպրոպներից դիտվել է կարկուտ Ուրցաձորում ու Արարատի մարզի մի շարք համայանքներում՝ երկու սմ տրամագծով ինտեսնիվ կարկտահարություն է արձանագրվել, ինչը ևս արտառոց է հոկտեմբերի համար,»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Սուրենյանը տեղեկացրեց, որ աշնանացանի բերքատվությունը կախված է հոկտեմբերից, աշնանացանը լավ ծլում է ,երբ խոնավությունը բարձր է, նորմայի 70-100%-ը, իսկ օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում է։
Սուրենյանը ահազանգեց` առաջիկա օրերին հանրապետության մի շարք շրջաններում ցրտահարություն է սպասվում:
Մանրամասները՝ տեսանյութում: