15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լեհաստանի, Շվեդիայի եւ Բուլղարիայի արտաքին գործերի նախարարները կայցելեն Հայաստան

Ս.թ. դեկտեմբերի 13-14-ը Հայաստան են այցելելու Լեհաստանի, Շվեդիայի եւ Բուլղարիայի արտաքին գործերի նախարարներ Ռադոսլավ Սիկորսկին, Կարլ Բիլդտը եւ Նիկոլայ Մլադենովը:

Այցի ընթացքում Լեհաստանի, Շվեդիայի եւ Բուլղարիայի արտաքին գործերի նախարարներին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նախարարները կհանդիպեն նաեւ ՀՀ ԱԺ-ում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Տեղի կունենան Հայաստանի եւ Լեհաստանի, Շվեդիայի եւ Բուլղարիայի արտգործնախարարների բանակցությունները եւ համատեղ մամուլի ասուլիսը:

Այցի ընթացքում կքննարկվեն Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ վիճակը, Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության խթանման հեռանկարները եւ կուրվագծվեն առաջիկա անելիքները` 2013թ. Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ