09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Պուտինն ակնարկել է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է փոփոխությունների մասին կովկասյան տարածաշրջանում եւ նշել, որ հնարավոր է ՌԴ-ն կարգավորի  հարաբերությունները ամենամոտ երկրների հետ այդ տարածաշրջանում:

“Այժմ իրավիճակը դեպի լավն է փոխվում եւ հույս ունենք, որ կկարողանանք մեր հարեւանների հետ դրական հարաբերություններ կառուցել”,-հայտարարել է Պուտինը` Հարավային Օսիայի նախագահի հետ հանդիպմանը, հաղորդում է “РИА Новости”-ն:

Ռուսաստանը Կովկասի բոլոր երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ ունի, բացի Վրաստանից: Թբիլիսին հրաժարվեց Մոսկվայի հետ կապերից 2008-ի օգոստոսի պատերազմի եւ Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելու պատճառով:

Սակայն հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր “Վրացական երազանք” կոալիցիայի հաղթանակից հետո կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց, որ մտադիր է հարթել հարաբերությունները Ռուսաստանի հետ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ