27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պայթյունի հետևանքով 1 երեխա է զոհվել, 3-ը` վիրավորվել

Դիարբեքիրի Սիլվան շրջանում ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով 4 երեխա է վիրավորվել: Երեխաների կողմից հողի տակից հայտնաբերված ինքնաշեն ռումբը պայթել է այն ժամանկ, երբ նրանք փորձել են այն դուրս հանել հողի տակից: Հիվանդանոց տեղափոխված երեխաներից 9-ամյա Հասան Յըլմազի կյանքը հնարավոր չի եղել փրկել, գրում է Ermenihaber.am-ը:

Ռումբը գտնվել է այն թաղամասերում, որտեղ որոշ ժամանակ առաջ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների ու թուրք ուժայինների  միջև բախումներ էին տեղի ունեցել:

Դիարբեքիրի նահանգապետարանի կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ Սիլվանի հիվանդանոց տեղափոխված մյուս 3 երեխաները նախնական օգնությունից հետո տեղափոխվել են Դիարբեքիրի հիվանդանոցներ:

Դեպքի առիթով ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ