22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Կնոջ մոտ քաղցկեղ են հայտնաբերել առյուծի կծելուց հետո

30-ամյա բրիտանուհի Քեթի Քրիանը հայտնաբերել է, որ կրծքագեղձի քաղցկեղ ունի այն բանից հետո, երբ ՀԱՀ-ան արգելոցներից մեկում նրա վրա առյուծ է հարձակվել: Լոնդոնի նախկին բնակիչ Քեթին կամավոր է Հարավային Աֆրիկայում:

Վերջերս 9 ամսական առյուծը կծել է աղջկա կուրծքը: Վնասվածքն աննշան է եղել, սակայն Քեթին բժշկական օգնության է դիմել եւ պարբերաբար հետազոտվել, իսկ հերթական հետազոտությունից հետո բժիշկները նրա մոտ քաղցկեղ են ախտորոշել:

Միայն քիմիաթերապիայի կուրս անցնելուց հետո է նա գիտակցել, որ վայրի կենդանին փաստորեն փրկել է իր կյանքը, քանի որ եթե առյուծը չհարձակվեր իր վրա, նրա հիվանդության հետեւանքները շատ ավելի սարսափելի կարող էին լինել:

“Շատ քիչ մարդիկ կարող են ասել, որ առյուծի կծելը փրկել է իրենց կյանքը, սակայն ես այդ “երջանիկների” թվում եմ”,-հայտնել է Քեթին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ