26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պատգամավորը արտոնյալ խավ է. Առավոտ

Օրերս Ազգային ժողովի աշխատանքները լուսաբանող լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հայտարարել էր, որ ինքը երկու տարի է՝ շաքարավազ չի ներկրում, այլ իր սեփական “զավոդն” է աշխատեցնում։ Այդ մասին գրում է “Առավոտ” թերթը։

“Ու իր ճշտախոս լինելը ապացուցելու համար առաջարկել էր. “Հենց հիմա կարաք նստեք  մեր մաշինով եթանք նայենք”։  Երեկ թերթը հետամուտ եղավ պարոն Ալեքսանյանի խոսքերին եւ փորձեց պարզել՝ իրոք այդպես է։ Հետաքրքիրն այն է, որ Շիրակի մարզպետարանը գործարանի աշխատել-չաշխատելու մասին տեղեկություններ չունի։ Գյուղապետերից մեկն էլ, ում անուն-ազգանունը նրա խնդրանքով չենք հրապարակում՝ խնդիրներից խուսափելու պատճառով, այսպես  արձագանքեց ԱԺ պատգամավորի՝ լրագրողների հետ ունեցած վերջին ճեպազրույցին. “Գիտեք ինչ,  Սամվել Ալեքսանյանը արտոնյալ խավ է, խաթրին ո՞վ կարող է կպնի, նա ինքն է որոշում՝ ոնց աշխատի, ինչ հումքով աշխատի, ինչ գին թելադրի։

Սամվել Ալեքսանյանը ինքը ներկրում է, ինքն էլ արտադրում, բրազիլական պոլուֆաբրիկատն էլ գերադասում է տեղական հումքից, եւ բացատրեմ ինչու՝ միգուցե սա իր վրա ավելի էժան է նստում, երեւի իրեն մաքսայինում յուրահատուկ զեղչեր են անում։ Սկզբի համար Սամվել Ալեքսանյանին պետք էր ստրատեգիական նշանակություն ունեցող գործարանի անվան տակ պետական վարկեր ստանար։

Հո միայն իր միջոցներով չի՞ կառուցել. Սկզբում խաբեց, համոզեց, որ իր ծրագրով իրոք գյուղացիների վիճակը կբարելավվի, հետո էլ մտածեց՝ գյուղացին ո՞վ է, որ իր պես մեծությունը գյուղացու հետ քյալլա զարկի, լավ է՝ պոլուֆաբրիկատը գնա բերի ու ինչ գնով ուզի՝ շաքարը հրամցնի…”,- մեջբերում է թերթը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ