04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Վարչապետի պաշտոնը վտանգի տակ է

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կարող է զրկվել պաշտոնից` փորձելով վերադարձնել իր վրացական քաղաքացիությունը, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը:

“Մեղավորը մեր գործող օրենսդրության աբսուրդային նորման է”,-հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Պանջիկիձեն:

Բանն այն է, որ Իվանիշվիլին ֆրանսիական անձնագիր ունի: Եթե նա վերադարձնի իր վրացական քաղաքացիությունը, ապա առնվազն 2 ժամով երկքաղաքացիություն կունենա: Քանի որ նման կարգավիճակով մարդիկ չեն կարող զբաղեցնել կառավարության ղեկավարի պաշտոնը, Բիձինա Իվանիշվիլին մեխանիկորեն կզրկվի վարչապետի պաշտոնից: 

Նշենք, որ Բիձինա Իվանիշվիլիին քաղաքացիությունից զրկել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, երբ միլիարդատերը հայտարարել էր, որ որոշել է զբաղվել քաղաքականությամբ:Սակայն այժմ հենց նա էլ ցանկանում է վերադարձնել վարչապետի քաղաքացիությունը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ