29 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Թուրք ոստիկանները սպանված երիտասարդին քարշ են տվել տվել փողոցով

Թուրքիայի Շըրնաք նահանգում ոստիկանության հատուկ ջոկատայինները սպանել են Հաջի Լոքման Բիրլիք անունով մի քուրդ երիտասարդի, այնուհետև նրա դիակը պարանով կապել ոստիկանական մեքենայից և քարշ տվել փողոցով, գրում է Ermenihaber.am-ը:

Տեսարանը պատկերող լուսանկարը «Twitter» սոցիալական ցանցում տեղադրել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սալահեթթին Դեմիրթաշը հետևյալ գրությամբ. «Այս լուսանկարին ուշադիր նայեք: Նախօրեին է արվել Շըրնաքում: Թող ոչ ոք չմոռանա, քանի որ մենք չենք մոռանալու»:

Լուսանկարի առնչությամբ հայտարարություն է տարածել Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը, որում նշվում է, որ անհապաղ հետաքննություն է սկսվել այդ գործով:

Թեմայի վերաբերյալ նմանատիպ բովանդակությամբ հայտարարությամբ իր «Facebook»-յան էջից հանդես է եկել նաև Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ